Վահագն Դիլբարյանը գործարար է, մարքեթինգի մասնագետ, «100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերների հեղինակ: Գաղտնիքներում ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները:
Քսանութերորդ գաղտնիքը պատմում է աշխարհի ամենամեծ համացանցային ընկերություններից մեկի՝ Alibaba-ի և դրա հիմքում ընկած մարդու՝ Ջեք Մայի մասին։
2024 թվականի փետրվարի դրությամբ նրա կարողությունը գնահատվում է 25,2 միլիարդ դոլար։ Այս ցուցանիշով Ման 45-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Նրա օրինակը ցույց է տալիս, որ միշտ պետք է փորձել․ կանգնած կամ տեղում նստած ոչ ոք չի հասնում արդյունքի։