Վահագն Դիլբարյանը գործարար է, մարքեթինգի մասնագետ, «100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերների հեղինակ: Գաղտնիքներում ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները:
Երեսունյոթերորդ գաղտնիքը ներկայացնում է Կառլ և Թեո Ալբրեխտ եղբայրներին, որոնց Aldi սուպերմարկետների ցանցը տարածված է ողջ աշխարհում՝ ԱՄՆ-ից մինչև Ավստրալիա, և կազմում է շուրջ 10000 հարդ դիսքաունթեր: Այլ կերպ ասած՝ այստեղ խնայվում է ամեն ինչ՝ սկսած դարակների էժան տեսակից, մինչև սահմանափակ ապրանքատեսականին: Եղբայրների հաջողության գաղտնիքը գերմանական կարգապահությունն ու խնայողությունն էր։