Գաղտնիք 27 / Secret 27

Բիզնես գաղտնիքներ - Գաղտնիք 27 / Secret 27

հեղինակ` Վահագն Դիլբարյան / Vahagn Dilbaryan

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Վահագն Դիլբարյանը գործարար է, մարքեթինգի մասնագետ, «100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերների հեղինակ: Գաղտնիքներում ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները: 

Քսանյոթերորդ գաղտնիքը շարունակում է McDonald’s-ի պատմությունը՝ սկսած այն պահից, երբ ընկերության ղեկն անցավ Ռեյ Քրոքի ձեռքը։ Քրոքն ուզում էր, որ ամեն ժամի, ամեն վայրում McDonald’s-ի բոլոր գործողությունները միանման լինեն: Եվ նա դրան հասավ իր բնավորության շնորհիվ: Քրոքը կարող էր առանց հոգնելու ժամեր շարունակ խոսել իր բիզնեսի մասին: Նա հրաշալի հռետոր էր, գնում էր ելույթի ընդամենը մեկ թղթով, որի մեջ գրված էր երեք բառ:  Սա թույլ էր տալիս նրան ստեղծել կապեր, իսկ նրա հիշողությունը սահմաններ չուներ: Մինչ մարդկանց հանդիպելը՝ նա փորձում էր հիշել, թե այդ մարդն ինչ էր սիրում ուտել կամ լսել, ինչ գույնի փողկապ էր կապում և այլն: Դա իսկապես շատ մեծ տպավորություն էր թողնում մարդկանց վրա: 

Բիզնես գաղտնիքներ (Շարք 35 գիրք)