Անսահմանափակ մուտք բոլոր գրքերին և բացառիկ աուդիոգրքերին։
- Հեղինակ
- Քերոլ Դուեք / Carol Dweck
- Կատեգորիա
- Ինքնակատարելագործում
Մտածելակերպ․ հաջողության նոր հոգեբանությունը / Mindset: The New Psychology of Success
Մարդիկ տարբեր են։ Տարբեր են նրանց գեները, տաղանդները, բնավորություններն ու միջավայրերը, սակայն բոլորն ունեն մեկ ընդհանրություն․ յուրաքանչյուր մարդ կարող է սովորել և կատարելագործվել ամբողջ կյանքում։ Ինտելեկտուալ որակները ևս կարելի է զարգացնել, և երաշխավորված չէ, որ այն երեխաները, որոնք փոքր տարիքում ամենախելացին են հասակակիցներից, կլինեն նաև ամենահաջողակը հետագա կյանքում։
Իր «Մտածելակերպ․ հաջողության նոր հոգեբանությունը» գրքում Քերոլ Դուեքը կոչ է անում մարդկանց զերծ մնալ ֆիքսված մտածելակերպից և որդեգրել ավելի խոր ու իրական աճի մտածելակերպը։ Նրանք, ովքեր հավատում են, որ մարդու կարողությունները հաստատուն են, ավելի քիչ են հակված առաջընթացի, քան նրանք, ովքեր ունեն աճի մտածելակերպ։ Այլ կերպ ասած՝ նրանք, ովքեր հավատում են, որ մարդկային կարողությունները կարելի է զարգացնել, իսկապես կարող են անել դա, հասնել հաջողության և մնալ բարձունքում։
Ինքնակատարելագործում
Տեսնել ավելին →
Հոգեբանություն
Տեսնել ավելին →