Աուդիո
Հռետորական արվեստը / The Art of Rhetoric
Հռետորական արվեստը / The Art of Rhetoric
Բացիր Premium-ով

Անսահմանափակ մուտք բոլոր գրքերին և բացառիկ աուդիոգրքերին։

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Premium

Հռետորական արվեստը / The Art of Rhetoric

Արիստոտել / Aristotle

13 րոպե 112

Արիստոտելի՝ մեզ հասած աշխատություններից է «Հռետորական արվեստը», որում նա մանրամասնորեն շարադրում է իր մտքերն այս գիտության վերաբերյալ: Կազմված է երեք գրքից, որոնցում ոչ միայն ընդհանրական անդրադարձ է կատարվում հռետորաբանությանը, այլ նաև ներկայացվում է համոզիչ խոսքի կարևորությունը: Գրքում հեղինակը բացահայտում է նաև խոսքի միջոցով մարդու վրա ազդելու մեթոդները:

Առաջին գրքում ուսումնասիրվում է հռետորաբանության առարկան, որը սահմանվում է որպես ցանկացած թեմայի վերաբերյալ համոզիչ միջոցներ գտնելու ունակություն:

«Հռետորական արվեստի» երկրորդ գրքի սկզբում բերվում են այն պատճառները, որոնք վստահություն են առաջացնում խոսողի նկատմամբ: Դրանք են խելքը, առաքինությունն ու բարեհաճ տրամադրվածությունը: Եթե լսողներին թվում է, որ հռետորն օժտված է այս բոլոր հատկանիշներով, նրանք անպայմանորեն վստահում են նրան:

Երրորդ գիրքը նվիրված է բուն խոսքին: Այստեղ մեծ ուշադրություն է դարձվում ոճին: Դա պետք է համապատասխանի խոսքի թեմային:

Հռետորության մասին այս 2500-ամյա աշխատությունը շարունակում է համարվել թեմայի շուրջ երբևէ գրված ամենախորաթափանց ու համապարփակ ստեղծագործություններից մեկը: 

«Հռետորական արվեստը» աշխատության միջոցով Արիստոտելին հաջողվել է փոխանցել արժեքավոր տեղեկություններ ու պարզ խորհուրդներ, որոնք յուրաքանչյուրին կարող են վերածել հմուտ հռետորի: Արիստոտելը ներկայացնում է էթոսի, պաթոսի և լոգոսի կոնցեպտները՝ որպես խոսքը համոզիչ դարձնելու մեթոդներ: Բացի այդ՝ նա կենտրոնանում է այն գաղափարի վրա, որ ճշմատությունն է ընկած ցանկացած հանրային խոսքի հաջողության հիմքում: 

Քաղաքականություն և հասարակագիտություն

Տեսնել ավելին →

Պատմություն և փիլիսոփայություն

Տեսնել ավելին →

Հաղորդակցություն

Տեսնել ավելին →
Աուդիո
Թրամփ. գործարքներ կնքելու արվեստը / Trump: The Art of the Deal
Թրամփ. գործարքներ կնքելու արվեստը / Trump: The Art of the Deal
Թրամփ. գործարքներ կնքելու արվեստը / Trump: The Art of the Deal
Դոնալդ Թրամփ, Թոնի Շվարց / Donald Trump, Tony Schwartz
15ր 83
Աուդիո
Բանակցություններ առանց փոխզիջման / Never Split the Difference
Բանակցություններ առանց փոխզիջման / Never Split the Difference
Բանակցություններ առանց փոխզիջման / Never Split the Difference
Քրիս Վոս, Թալ Ռազ / Chris Voss, Tahl Raz
26ր 72
Աուդիո
Ազդեցություն. համոզելու հոգեբանությունը / Influence: The Psychology of Persuasion
Ազդեցություն. համոզելու հոգեբանությունը / Influence: The Psychology of Persuasion
Ազդեցություն. համոզելու հոգեբանությունը / Influence: The Psychology of Persuasion
Ռոբերտ Չալդինի / Robert Cialdini
22ր 126
Աուդիո
Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա / How to Win Friends and Influence People
Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա / How to Win Friends and Influence People
Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա / How to Win Friends and Influence People
Դեյլ Քարնեգի / Dale Carnegie
21ր 210
Աուդիո
Թիմային որոշումներ․ ինչպես հասնել կոնսենսուսի
Թիմային որոշումներ․ ինչպես հասնել կոնսենսուսի
Թիմային որոշումներ․ ինչպես հասնել կոնսենսուսի
Կարապպ / Karapp
24
Աուդիո
Սահմաններ / Boundaries
Սահմաններ / Boundaries
Սահմաններ / Boundaries
Հենրի Քլաուդ, Ջոն Թաունսենդ / Henry Cloud, John Townsend
18ր 85
Աուդիո
Լսելու ուժը
Լսելու ուժը
Լսելու ուժը
Ուիլյամ Ուրի
98
Աուդիո
Էմպատիայի կարևորությունը
Էմպատիայի կարևորությունը
Էմպատիայի կարևորությունը
Կարապպ / Karapp
48