Թոմաս Ստենլի, Ուիլյամ Դանկո / Thomas Stanley, William Danko
Թոմաս Ստենլին ամերիկացի հեղինակ էր ու բիզնեսի տեսաբան, ամերիկյան ունևոր դասակարգի մասին մի շարք աշխատությունների հեղինակ ու համահեղինակ։ Այս ցանկի մեջ է մտնում Նյու Յորք Թայմսի վարկածով բեսթսելեր «Միլիոնատեր հարևանը», որը նա գրել է Ուիլյամ Դանկոյի հետ համահեղինակությամբ։
Դոկտոր Ուիլյամ Դանկոն դասավանդում է Նյու Յորքի պետական համալսարանում։ Վերջին երեք տասնամյակի ընթացքում նա խորությամբ ուսումնասիրել է սպառողական վարքագիծն ու հարստության ձևավորումը։
Դեռևս 1996 թվականին թե՛ Ստենլին, թե՛ Դանկոն նպատակ էին դրել գրելու տարբերվող մի գիրք։ Նրանք չեն սովորեցնում ինչպես դառնալ հարուստ։ Փոխարենը գրքում ներկայացնում են մի շարք մարդկանց, որոնք արդեն դարձել են միլիոնատերեր։