Վահագն Դիլբարյանը գործարար է, մարքեթինգի մասնագետ, «100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերների հեղինակ: Գաղտնիքներում ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները: Յոթանասուներեքերորդ գաղտնիքում Դիլբարյանը ներկայացնում է սառը հեռախոսազանգերի առանձնահատկությունները, դրանց միջոցով հանդիպման հասնելու և վաճառքի տարբերակները, ինչպես նաև այն ամենը, ինչից պետք է խուսափել դրանց մեթոդներից։