Վահագն Դիլբարյանը գործարար է, մարքեթինգի մասնագետ, «100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերների հեղինակ: Գաղտնիքներում ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները: Հիսունիններորդ գաղտնիքը ներկայացնում է ընկերությունների գործունեության եռամաս մոդելը, որի բաղադրիչներն են ռազմավարությունը, կառուցվածքը և մշակույթը, ու մանրամասնորեն անդրադառնում յուրաքանչյուրին։ Դուք պետք է հստակ իմանաք, թե ուր եք գնում, ինչ ռեսուրսներով, բաշխեք պատասխանատվությունը և ստեղծեք այնպիսի միջավայր, որը կամրապնդի այս ընթացքը։