Վահագն Դիլբարյանը գործարար է, մարքեթինգի մասնագետ, «100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերների հեղինակ: Գաղտնիքներում ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները:
Քառասուներորդ գաղտնիքը պատմում է Սթիվ Ջոբսի և նրա բացառիկ հաջողության մասին։ Ջոբսը պաշտում էր կատարելությունը և հենց այդ բնավորության շնորհիվ էլ ստեղծում էր հիանալի ապրանքներ: Նա կարողանում էր ստիպել մարդկանց, որ նրանք աշխատեն իրենց հնարավորություններից ավելի: