Սուն Ցզի / Sun Tzu
Սուն Ցզին ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 6-րդ դարում, Ցի թագավորությունում։ Նա հրաշալի ռազմական կարիերա է ունեցել և դարձել Ու թագավորության կայսր Հելյուեի զորավարը։ Կայսերական արքունիքում Սուն Ցզին հայտնի դարձավ իր իմաստությամբ և հեռատեսությամբ։ Հելյուե կայսեր խնդրանքով նա գրեց «Պատերազմի արվեստը», որտեղ շարադրեց իր գիտելիքները։
Սակայն Սուն Ցզին փայլում էր ոչ միայն տեսական գիտելիքներով, այլ նաև պրակտիկ հմտություններով։ Նրա տաղանդի շնորհիվ Ու թագավորությունը կարողացավ իր տիրապետությունը հաստատել հարևան թագավորությունների նկատմամբ, որովհետեւ ընդհուպ մինչև մ.թ.ա. 3-րդ դարը Չինաստանը միասնական պետություն չէր։ Երկրի այժմյան տարածքում կային մի քանի անկախ թագավորություններ, որոնք մշտական պատերազմների մեջ էին միմյանց դեմ։